Այն օրը, երբ զուտ սեփական զավակների՝ ԲԱՆԱԿՈՒՄ ԾԱՌԱՅԱԾ ՉԼԻՆԵԼՈՒ հանգամանքը հերիք կլինի չինովնիկի հանրային պախարակման և նրա՝ որևէ պաշտոնում առաջադրման արգելքի համար, նույն օրը կզգանք, թե ինչ հզոր ու ուժեղ երկիր է Հայաստանը։
Երբ ազգը այնքան միայնակ ու դավաճանված է, որ իր փրկությունը տեսնում է հարևանների և հեռավոր երկրների օգնության մեջ, նշանակում է, արդեն պարտված է՝ պատերազմը չսկսված։
Այս ռումբեր նետող պարզ ԱԹՍ-ների արդյունավետությունը հիմա բոլորն են տեսնում։ Նման ռազմական ԱԹՍ ստեղծելու համար անհրաժեշտ են ընդամենը շաբաթներ կամ, առավելագույնը, ամիսներ։
«Հիւա՜նդ, դժբախտ ժողովուրդ, որ մինչեւ այժմ երկու առաքինութիւն է ունեցել՝ իր դժբախտութիւնները վերագրել արտաքին պատճառների եւ փրկութիւնը յուսալ արտաքին ոյժերից» (Գարեգին Նժդեհ):
Նժդեհի ժամանակներից ոչինչ չի փոխվել։ Այս հիվանդ ու դժբախտները հիմա էլ են լցվել քաղաքական դաշտ ու շեղում են մեզ իրական մարտահրավերներից։ Թմբիրը կերտող հերոսներն են։
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան, մյուս տարվանից սկսած, որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։
Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ...